Երկնաքարը խուճապ է առաջացրել ամերիկյան 2 նահանգում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 23, 2012 12:28

Կալիֆոռնիայի ու Նևադայի շատ բնակիչներ են լսել պայթյունի նմանվող ձայն:

Աստղագետների խոսքով, խուճապի պատճառը կիրակի առավոտյան Երկրի մթնոլորտ մտած երկնաքարն է:

«Տատանումն ինձ վայր գցեց, ողջ տունը ցնցվում էր: Ես ուժեղ ձայն լսեցի, կարծես ամեն ինչ կողքիս էր կատարվում»,- պատմել է Նևադայի մի բնակչուհի:

«Դա բռնկվեց ու մասերի բաժանվեց, իսկ հետո անհետացավ տեսադաշտիցս, ընկավ լեռան հետևում»,- պատմել է մի տղամարդ:

Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չկան: Այս շրջանում սեյսմիկ ակտիվություն նույնպես չի դիտվել:

Գիտնականները ենթադրում են, որ երկնային մարմինը լվացքի մեքենայից մեծ չի եղել, սակայն վառ լուսավորված է եղել, եթե ցերեկային լույսով նկատվել է: Երկնաքարի անկման վայրը դեռևս չի հայտնաբերվել: Մասնագետները ենթադրում են, որ որոնումները երկար ժամանակ կզբաղեցնեն:

Դիտվել է 1104 անգամ:
Print Friendly

Leave a Reply