Վերակենդանացած ֆուտբոլիստը հայտարարել է հարսանիքի մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 23, 2012 12:16

Բրիտանական «Բոլտոնի»  կիսապաշտպանը, որը հրաշքով է փրկվել սրտի կանգից հետո, հայտարարել է շուտափույթ ամուսնության մասին:

«Երջանկություն  նշանակում է կիսել մանր ու մեծ ուրախությունները սիրելիի հետ», -սոցցանցում գրել է ֆուտբոլիստ  Ֆաբրի Մուամբայի հարսնացու  27-ամյա Շոնա Մահունդան:

Հարսանիքի մասին հայտնել է ինքը` ֆուտբոլիստը, որը նոր է դուրս գրվել հիվանդանոցից` ասելով. «Այլևս սպասելու ժամանակ չկա»:

Սկզբում զույգը մտադիր էր հարսանիք անել 2012-ի ամռանը, սակայն հիվանդությունը խախտեց նրանց պլանները: Անգլիայի գավաթի խաղերի քառորդ եզրափակչում ֆուտբոլիստը կորցրեց գիտակցությունը: 23-ամյա մարզիկը ստիպված էր մեկ ամիս անցկացնել հիվանդանոցում, որտեղ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար: Դուրս գրվելուց անմիջապես հետո նա հայտարարեց  շուտափույթ հարսանիքի մասին:

«Նա շատ զգացմունքային է դարձել: Կոմայից դուրս գալուց հետո  հասկացավ, որ Շոնան իր կյանքի ամենաթանկ բանն է», – ասել է նրա մտերիմներից մեկը:

Ինքը` ֆուտբոլիստը, պատմել է, որ ողջ այդ ընթացքում իր կողքին են եղել մտերիմներն ու 3-ամյա որդին` Ջոշը: Մարզիկն անկեղծորեն հավատում է, որ կկարողանա դաշտ վերադառնալ: «Ես աղոթել եմ Աստծուն, որ նա օգնի ինձ դուրս պրծնել, ու նա ինձ չթողեց»,-ասել է նա:

Դիտվել է 1130 անգամ:
Print Friendly

Leave a Reply