Սպիտակ-Երևան ճանապարհին մեքենան շրջվել է ձորը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 23, 2012 12:30

Ապրիլի 21-ին, ժամը 23.29-ին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չպարզված հանգամանքներում «Օպել-վեկտրա» մակնիշի (առանց պետհամարանիշի) ավտո­մե­քե­նան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորակը:

Մինչև հրշեջ-փրկարարների ժամանումը՝ տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել վարորդ Հ. Հակոբյանը: Տուժածը «1-03» ծառայության ավտոմեքենայով տեղափոխվել է Սպիտակի հիվանդանոց, որտեղ ստանալով ան­հրաժեշտ բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Դիտվել է 738 անգամ:
Print Friendly

Leave a Reply