Գուգարքում և Արգելում անասնագոմ է այրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 23, 2012 12:10

Ապրիլի 22-ին, ժամը 09.56-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Գուգարք գյուղում այրվում է անասնագոմի տանիք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.05-ին, մարվել` 10.45-ին:  Այրվել են տանիքի 6 քմ մակերեսով հատվածը և 100 կգ պահեստավորված անասնակեր:

Ապրիլի 23-ին, ժամը 04.54-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Արգել գյուղում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.50-ին, մարվել` 06.10-ին: Ա. Գալստյանին պատկանող տան բակում այրվել է անասնագոմի տանիքը` 30 քմ մակերեսով:

 

Դիտվել է 778 անգամ:
Print Friendly

Leave a Reply