Հրդեհներ խոտածածկ տարածքներում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 23, 2012 12:08

Ապրիլի 20-23-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Աշտարակ-Փարպի ավտոճանապարհին այրվել է մոտ 1000 քմ, Արագածոտնի մարզի Կարբի գյուղի մոտ գտնվող «Դեմեր» հանդամասում` 4000 քմ, «Սևան» ազգային պարկի տարածքում` 2 հա խոտ, Կոտայքի մարզի Զովք գյուղի մոտակայքում` 25 հա բուսածածկ տարածք և դեկորատիվ ծառեր, Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի մոտ` 30 հա խոտ և մոտ 500 ծառի բուն, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի գերեզմանատան մոտ` մոտ 1000 քմ, իսկ Ստեփանավան-Արմանիս ավտոճանապարհին` 1,5 հա խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել:

Դիտվել է 662 անգամ:
Print Friendly

Leave a Reply