Հնդկաստանը թեյն ազգային ըմպելիք է հայտարարելու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 23, 2012 11:50

Հնդկաստանը թեյն ազգային ըմպելիք կհայտարարի.այդ մասին  թեյով հայտնի Ասամ նահանգ կատարած այցի ժամանակ հայտարարել է  Հնդկաստանի պլանավորման հանձնաժողովի նախագահը:

Թեյը կստանա  Հնդկաստանի ազգային ըմպելիքի կարգավիճակ 2013-ի ապրիլի 17-ին` Ասամ նահանգում թեյն առաջինը մշակողներից մեկի` Մանիրամ Դևանի  ծննդյան 212-րդ տարեդարձի օրը:

Նա առաջինն էր, որ ասամյան թեյը մշակեց առևտրային նպատակով: Դևամը 1839-ին գլխավորել է Ասամյան թեյի ընկերությունը, հայտնի է նաև որպես 1857-ին Ասամում  հակաբրիտանական ապստամբության կազմակերպիչներից  ու մասնակիցներից մեկը: Հակակառավարական գործունեության համար Դևանին բրիտանացի գաղութարարները կախաղան են բարձրացրել:

Հնդկական հանձնաժողովը թեյն ազգային ըմպելիք է հայտարարելու նաև ի նշան հարգանքի  թեյի արտադրությունում գրեթե 50% կազմող կանանց  նկատմամբ:

The Asian Age հրատարակությունը նշում է, որ ազգային ըմպելիք անվանման կարող էին արժանանալ նաև կոկոսի, կիտրոնի ու լասսիի (յոգուրտի հիմքով ըմպելիք) հյութերը:

Դիտվել է 1079 անգամ:
Print Friendly

Leave a Reply