Երկու Սուդանների սահմանում գտնվող քաղաքի բնակիչները հեռացել են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 23, 2012 10:43

Սուդանի ու Հարավային Սուդանի սահմանում գտնվող Հեգլիգ քաղաքի ու դրա հարևանությամբ գտնվող գյուղի բնակչությունը հեռացել է բնակավայրերից: Ներկայումս  անվտանգ չէ գտնվել հակամարտող  երկրների սահմանագծում:

Շուրջ 1000 մարդ Հեգլիգից ու արվարձաներից հեռացել է ու համաձայն է ապրել բաց երկնքի տակ` հեռու մարտական գործողությունների գոտուց:

Ապրիլի 10-ին Հարավային Սուդանը զավթել էր Հեգլիգը, ինչից հետո Սուդանի կառավարությունը սկսել էր հարևանի դեմ մարտական գործողություններ իրականացնել: Ապրիլի 22-ին Հարավային Սուդանն իր զորքերը դուրս բերեց սահմանամերձ քաղաքից: Ընդ որում, Սուդանի իշխանությունները չէին դադարում ռմբակոծել բնակելի թաղամասերը: Այս քաղաքը երկու երկրների համար էլ ռազմավարական նշանակություն ունի, քանի որ  տարածքը հարուստ է նավթի հանքավայրերով:

Դիտվել է 1044 անգամ:
Print Friendly

Leave a Reply