Վիգեն Սարգսյան. «Այս պահից ի վեր, այլեւս արձանագրություններում պետք է կարդալ եւ տեսնել միայն այն, ինչ դրված է թղթի վրա»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 11, 2009 15:23

vigensargsyan«Կարծում եմ, այս պահից ի վեր, այլեւս այս արձանագրություններում պետք է կարդալ եւ տեսնել միայն այն, ինչ որ դրված է թղթի վրա, դրանք իրավաբանական փաստաթղթեր են, որոնք ենթադրում են քայլերի հստակ հաջորդականություն եւ ժամանակացույց եւ այս պահին պահանջվելու է ուղղակի մասնագիտական բոլոր ջանքերի համադրում, որպեսզի հնարավոր լինի այս փաստաթղթերի վավերացման եւ իրագործման փուլում հասնել Հայաստանի Հանրապետության համար առավել նպաստալի պայմանների եւ արդյունքների»,- հոկտեմբերի 10-ի ուշ երեկոյան, Ցյուրիխում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված արձանագրությունների ստորագրումից հետո Հանարային հեռուստատեսությանը տված մեկանաբանությունում ասել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը: Այս մասին հաղորդում է Արմենպրեսը:

Նա ուշադրություն է հրավիրել նախագահ Սերժ Սարգսյանի` հայ ժողովրդին ուղղված ուղերձում տեղ գտած մի քանի հիմնական շեշտադրումների վրա, որոնցից է առաջին հերթին այն, որ Թուրքիայի հետ որեւէ հարաբերության հաստատում չի կարող կասկածի տակ դնել հայ ժողովրդի հայրենազրկման ու ցեղասպանության իրողությունը եւ արձանագրությունների վավերացման պարագայում ձեւավորվելիք ենթահանձնաժողովը պատմական հանձնաժողով չէ, երկրորդ` այս հարաբերությունները որեւէ ձեւով չեն առնչվում ու չեն կարող առնչվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ, որն անկախ, ինքնուրույն գործընթաց է, ինչի մասին բազմիցս խոսել են ինչպես Մինսկի խմբի համանախագահ երկրները, ինչպես նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում միջնորդի առաքելություն կատարող միջազգային կազմակերպություններն ու միջնորդ երկրները:

Վիգեն Սարգսյանը ասել է, որ Թուրքիայի կողմից արձանագրությունների վավերացման ձգձգումը կամ վավերացումից հետո արձանագրությունների մեջ չարծարծված որեւէ լրացուցիչ պայմանի ներկայացումը կարող է կասեցնել ողջ գործընթացը, քանի որ այդ արձանագրությունները ստորագրվել են բանակցությունների ընթացքում, որտեղ որեւէ այլ հարց, բացի նրանից, ինչ ներառված է արձանագրությունների մեջ, չի քննարկվել:

Դիտվել է 1410 անգամ:
Print Friendly

Leave a Reply