Ադրբեջանը դժգոհ է արձանագրությունների ստորագրումից
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | October 11, 2009 15:26
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դժգոհ է մնացել Հայաստանի և Թուրքիայի միջև շաբաթ երեկոյան հայ-թուրքական արձանագրությունների ստրոգրումից, պատճառաբանելով` «մինչ օրս հայկական զինված ուժերը դուրս չեն բերվել Ղարաբաղի տարածքից»:
Այս մասին հաղորդում է Ինտերֆաքս գործակալությունը` հղում կատարելով Ադրբեջանի ԱԳ նախարարության պաշտոնական հայտարարությանը:
Հայտարարության մեջ ասվում է, որ Հայաստանի և Թուրքիայի պայմանավորվածությամբ Ադրբեջանի և Թուրքիայի միջև «խավարում է եղբայրական հարաբերությունների ոգին»:
Այսուհանդերձ Ադրբեջանը ընդունում է, որ երկու երկրների միջև հարաբերությունների հաստատումը երկրների սուվերեն իրավունքն է:
Ռուսաստանում, ի հակառակ Ադրբեջանի, ողջունել են Արձանագրությունների ստորագրումը: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ընգծել է, որ հարաբերությունների կարգավորման ոչ մի քայլ, որ առկա է ստորագրված փաստաթղթում, չի կարող համարվել իրական վնաս երրորդ պետության համար:






Facebook
Tweet This
Email This Post
