Սարկոզին ու Օլանդը երկրորդ փուլ են դուրս եկել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 23, 2012 5:08

Exit poll-ի տվյալների համաձայն, Նիկոլա Սարկոզին ու Ֆրանսուա Օլանդը պետության ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն ընտրությունների երկրորդ փուլում, մայիսի 6-ին:

Սարկոզին առաջին փուլում հավաքել  է 26,55%`  առաջ    թողնելով սոցիալիստ Ֆրանսուա Օլանդին, որը ստացել է 27,59%, այս տվյալները 44,5 մլն ձայներից 19,5-ի հաշվարկով է կատարված:

Ստացված արդյունքների համաձայն, նշանակվում է ընտրությունների երկրորդ փուլ, որտեղ ձայների համար կպայքարեն Սարկոզին ու Օլանդը:

Ընտրողների մասնակցությունը կազմել է 80%:

Ձախերը նախագահական ընտրությունները  չեն շահել  արդեն քառորդ դար, սակայն հասարակական կարծիքի համաձայն,  այս անգամ նրանք կհաղթանակեն: Շատ քաղաքացիներ դժգոհ են տնտեսության ցածր աճով ու երկրում գործազրկության բարձր մակարդակով:

Օլանդն ասում է, որ Սարկոզին մեղավոր է տնտեսության ու աշխատանքային տեղեր կորցնելու համար, մինչդեռ Սարկոզին իր մրցակցին մեղադրում է անփորձության, կամազրկության  մեջ ու ընտրողներին Օլանդի հաղթանակման դեպքում վախեցնում է ֆինանսական խուճապով:

Մեկ թեկնածու էլ` Ազգային ճակատի առաջնորդ Մարի լե Պենը,  հավաքում է 19,83% և առաջ անցնում Ձախ ճակատի առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնից.նա ստացել է 10,58% ձայն:

Դիտվել է 1066 անգամ:
Print Friendly

Leave a Reply