Հայտարարված է H1N1-ի համավարակի սպառնալիքի վեցերորդ աստիճան
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 12, 2009 14:38
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պաշտոնապես հայտնել է խոզի գրիպի` H1N1 վիրուսի սպառնալիքի մաքսիմալ` վեցերորդ աստիճանի մասին, ինչը, ըստ էության, համավարակի հայտարարում է:
Նման որոշում կայացվել է կազմակերպության արտահերթ խորհրդակցության ընթացքում, որը նախաձեռնել են վարակի ամենամեծ տարածում գրանցած երկրները: ԱՀԿ փորձագետները, ուսումնասիրելով աշխարհագրորեն միմյանցից մեկուսի շրջանների տվյալները, եկել են այն եզրակացության, որ ընթացիկ իրավիճակը պետք է կոչել համավարակ, թեև այս հիվանդության պատճառով մահացության դեպքերի թիվը չի գերազանցում գրիպի սեզոնային բռնկումներից մահվան միջին վիճակագրական թիվը: Այսինքն, կազմակերպության նման որոշման պատճառը ոչ թե հիվանդության վտանգավորությունն է մարդու առողջության համար, այլ դրա աշխարհագրական տարածումը: Օրերս հիվանդության դեպքեր էին գրանցվել նաև Ավստրալիայում, Հոնկոնգում և Ճապոնիայում:
Վերջին անգամ ԱՀԿ-ն համավարակի մասին հայտարարել է մոտ 40 տարի առաջ` 1968-ին, երբ գրիպի հոնկոնգյան շտամն ավելի քան մեկ միլիոն մարդու մահվան պատճառ էր դարձել:
medportal.ru
Լուսանկարը` cdc.gov






Facebook
Tweet This
Email This Post
