Արձանագրությունները ստորագրվեցին. Թուրքիան ցնծում է

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 10, 2009 23:50

Երևանի ժամանակով ժամը 23:16-ին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները ստորագրեցին հայ-թուրքական արձանագրությունները: Դրանց ստորագրումը նախատեսվում էր ժամը 20:00-ին¸ բայց հետաձգվեց շուրջ 3 ու կես ժամով: Պատճառը¸ ինչպես հաղորդում են թուրքական ու ամերիկյան լրատվամիջոցները¸ նախարարների ամփոփիչ հայտարարության շուրջ համաձայնության չգալն էր: Անհամաձայնությունը, ըստ էության, առնչվում էր ԼՂ հարցին:

«TRT2»-ի հաղորդմամբ` չհնչած ամփոփիչ  հայտարարությունները նախատեսվում է՝ զրույցի տեսքով հնչեն ընթրիքի ժամանակ:

Թուրքական «TRT2» հեռուստաընկերության մեկնաբանները նկատեցին,  որ ստորագրման պահին Թուրքիայի արտգործնախարարի դեմքը շողում էր ուրախությունից, իսկ Հայաստանի արտգործնախարարը «տխուր էր ու չէր կարողանում թաքցնել, որ իրեն ճնշել են»:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` այս պահին սրահում թուրքերը ցնծում են:

«TRT2»-ի ներկայացմամբ` «Թուրքիայի համար Հայաստանի 3 նախագահներից  «ամենահեշտ»-ը եղել է Լևոն Տեր- Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանի հետ անկարելի է եղել բանակցությունների սեղանին դնել ԼՂ և  Հայոց ցեղասպանության հարցը, իսկ Սերժ Սարգսյանը գնաց բանակցությունների` գերտերությունների ճնշման ազդեցությամբ»:

Դիտվել է 3266 անգամ:
Print Friendly

Leave a Reply