Ուտվող ռեկորդներ

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | April 22, 2012 10:00

Ամեն տարի մոլորակի տարբեր ծագերում ստեղծվում են ինքնատիպ խոհարարական գլուխգործոցներ` սկսած ավանդական ուտեստներից մինչև տարբեր դելիկատեսներն ու ուտելի ճարտարապետության գլուխգործոցները:  Ինչ շռայլությունների ասես որ չեն դիմում ժամանակակից խոհարարները, որպեսզի շլացնեն մեր երևակայությունը: Օրինակ` Ճապոնիայում ստեղծել են գլոբուս 35 հազար գույնզգույն շոկոլադե տրյուֆելներից: Դրա տրամագիծը 3 մ է, իսկ քաշը` 800 կգ:
2011 թ. Եկատերինբուրգի խոհարարները պատրաստեցին ռոլ 2,5 կմ երկարությամբ:


2008 թ. Կիևի մարզի Բորոդյանսկի շրջանի 85-րդ տարեդարձի տոնակատարության ժամանակ տեղի խոհարարները պատրաստեցին վարենիկ սունկով և կատոֆիլով: Դրա պատրաստման համար ծախսվեց 20 կգ ալյուր և սունկ, ավելի քան 50 կգ կարտոֆիլ, մոտ 100 ձու և ավելի քան 10 կգ սալ: Այդ վարենիկով, որ 85 կգ էր կշռում, իսկ երկարությունն անցնում էր 1 մ 60 սմ-ը, կերակրեցին մոտ 800 մարդու:
2005 թ. Մուրմանսկում պատրաստվեց Ռուսաստանի ամենամեծ  “սելյոդկան մուշտակի տակ” ուտեստը: Դրա քաշը կազմում էր 255 կգ 990 գ:

Սահմանվել են ոչ միայն գաստրոնոմիական համաշխարհային ռեկորդներ, այլև` ալկոհոլային: Սա հսկա “Մարգարիտա” կոկտեյլն է, որում 200 լ թեքիլա կա, կիտրոն ու շաքար:
2011 թ. Ճապոնիայում ստեղծեցին աշխարհի ամենամեծ բրնձի թխվածքաբլիթը: Դրա տրամագիծը  1,63 մ էր:
Մեքսիկա, 2010 թ.: Խոհարարը պատրաստում է ավանդական մեքսիկական “Տակո” ուտեստը:  “Դելիկատեսի” երկարությունը կազմել է 40,9 մ:
Մալայզիա, 2008 թ.: Սա չինական ավանդական ապուրն  է, որի պատրաստման համար օգտագործվել է 500 կգ միս,  450 լ հեղուկ և 50 կգ կանաչեղեն:

2005 թ. Հոնկոնգի խոհարարները թխեցին ամենաերկար պրյանիկը: 23-մետրանոց քաղցրավենիքը պատրաստվել էր 150 կգ շաքարից, 120 կգ ալյուրից և 60 ձվից:

Գերմանական խոհարարները ցուցադրել են աշխարհի ամենաերկար մակարոնը` 50 մ: Դրա պատրաստման համար ծախսվել է 250 ձու, 50 կգ ալյուր, 25 ջուր:
2003 թ. Իսրայելի խոհարարները պատրաստեցին 100-մետրանոց պիցա` օգտագործելով 50 լ տոմատի թանձրուկ, 150 կգ ալյուր, 60 կգ զեյթուն, 80 կգ “Մոցարելա” պանիր:

2011 թ. սեպտեմբերին Չիկագոյում ներկայացրին 50-մետրանոց բուլկի:

2033 թ. հուլիսին հոթ-դոգի ավանդական ամսի տոնակատարության ժամանակ ամերիկյան խոհարարները զարմացրին Չիկագոյի բնակիչներին` Բուկինգհեմյան շատրվանից քիչ հեռու` Գրանդ պարկում տեղադրելով հոթ-դոգ` 16 ոտնաչափ 1 մատնաչափ երկարությամբ:

2000 թ. Հարավային Ֆրանսիայում պատրաստեցին աշխարհի ամենաերկար երշիկը, որի երկարությունը 23,161 կմ էր:

1997 թ. Թաիլանդում` Բանգոկից 100 կմ հեռավորությամբ, պատրաստվեց օմլետ` 1500 կգ քաշով: Դրա պատրաստման համար օգտագործվեց 20,999 ձու, 1000 լ ձեթ, 31,5 լ ձկնային թանձրուկ և 8 լ կիտրոնի հյութ:

Դիտվել է 2080 անգամ:
Print Friendly

Leave a Reply