Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II -ը 86 տարեկան է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 22, 2012 8:54

Մեծ Բրիտանիան նշում է իր թագուհու ծննդյան օրը: Թագուհի Էլիզաբեթ II -ը  86 տարեկան է:  Ըստ ավանդույթի`  Նորին Մեծության պատվին կատարվող հանդիսությունների մեծ մասը, այդ թվում զինվորական շքերթը,  տեղի կունենան հունիսին: Ամռանը կնշվի նաև թագուհու կառավարման ադամանդե հոբելյանը`  Էլիզաբեթ II -ը  կառավարում է  Միացյալ թագավորությունն   արդեն  60 տարի:

Սակայն  ապրիլի  21 -ը նույնպես նշվեց տոնական միջոցառումներով: Լոնդոնի Հայդ պարկում  ի պատիվ թագուհու ավանդական հրավառություն որոտաց, իսկ գիշերը Բուկինհեմյան պալատի վրա պրոեկցվել են թագուհու հսկայական պատկերները, հաղորդում է «Ռոսիա 24»-ը:

Դիտվել է 2479 անգամ:
Print Friendly

Leave a Reply