Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է Ալեքսանդր Գրիգորյանին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 21, 2012 21:25

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսակա դրամատիկական թատրոն՝ շնորհավորելու թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանին՝ ծննդյան 75 և ստեղծագորական գործունեության 55-ամյակի առիթով: Քաղաքապետը նաև մասնակցել է հոբելյանական երեկոյին, որը ներառված է Հայ գրատպության 500-ամյանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը՝ 2012 թվականի գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակման միջոցառումների ցանկում:
Հոբելյանական երեկոյին ներկա էին նաև ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, հայ գրատպության 500-ամյակի հոբելյանական հանձնաժողովի քարտուղար, միջոցառումների համակարգող Վիգեն Սարգսյանը, ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, արվեստագետներ ու թատերասերներ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 857 անգամ:
Print Friendly

Leave a Reply