Բեյրութի քաղաքապետն ու Երևանի փոխքաղաքապետը այցելել են Ժուպրան Խալիլ Ժուպրանի կիսանդրուն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 21, 2012 19:20

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թվականի գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու տոնական միջոցառումներին մասնակցելու առիթով Երևանում գտնվող Բեյրութի քաղաքապետ Բիլալ Համադն ու Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը այցելել են մայրաքաղաքի Բեյրութի փողոցին հարակից մանկական զբոսայգի և հարգանքի տուրք են մատուցել հայ ժողովրդի բարեկամ, լիբանանցի արձակագիր, բանաստեղծ և փիլիսոփա Ժուպրան Խալիլ Ժուպրանի հիշատակին: Բեյրութի քաղաքապետն ընդգծել է, որ Ժուպրանի կիսանդրին հայ և լիբանանցի ժողովուրդների դարավոր բարեկամության խորհրդանիշն է և վստահեցրել է, որ լիբանանցիները մշտապես հայ ազգի համար եղել ու մնում են եղբայրական ժողովուրդ: Կամո Արեյանն իր հերթին վստահեցրել է, որ այդ վերաբերմունքը փոխադարձ է:

Կիսանդրին Երևանում տեղադրվել է 2005 թվականին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 867 անգամ:
Print Friendly

Leave a Reply