Հաջողությունն ուղեկից չէր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 21, 2012 21:38

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի ըմբիշներին հաջողությունն ուղեկից չէր։
55 կգ քաշային Ռոման Ամոյանը 1:2 (1։0, 0։7, 0։2) հաշվով պարտվեց բուլղարացի Ալեքսանդր Կոստադինովին և դուրս մնաց պայքարից։

60 կգ քաշային Ալեքսան Միքայելյանը 1/8 եզրափակիչում 6։0, 8։1 հաշվով հաղթեց իտալացի Պաոլո Ֆուչիլեին, սակայն քառորդ եզրափակիչում 0։1, 0։2 հաշվով զիջեց հունգարացի Իշտվան Կոզակին և նույնպես դարձավ հանդիսական։

66 կգ  Սասուն Ղամբարյանը նախնական գոտեմարտում 2:1 (0։1, 1։0, 2։0) հաշվով հաղթեց խորվաթ Դանիել Յանիչիչին, 1/8 եզրափակիչում 2:1 (0։2, 5։0, 3։0) հաշվով առավելության հասավ սերբ Ալեքսանդր Մաքսիմովիչի նկատմամբ։ Քառորդ եզրափակիչում Ղամբարյանը 2:1 (0։3, 2։0, 3։0) հաշվով հաղթեց ռուսաստանցի Ամբակո Վաչաձեին։ Մեր մարզիկը մոտ էր հաջողությանը, բայց կիսաեզրափակիչում 1:2 (1։2, 2։1, 0։1) հաշվով զիջեց ֆրանսիացի Ստիվ Գունոյին և արժանացավ իր թիմակիցների ճակատագրին:

Իսկ ահահ, 84 կգ քաշային Հրաչ Հովհաննիսյանը 1/8 եզրափակչի առաջին գոտեմարտում 0:2 (0։4, 1։2)  հաշվով պարտվեց ավստրիացի Ամեր Հրուստանովիչին։

96 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը և 120 կգ քաշային Յուրի Պատրիկեևը հնարավորություն ունեն մեր հավաքականին օլիմպիական ուղեգրեր բերել։

Դիտվել է 843 անգամ:
Print Friendly

Leave a Reply