Մահացել է «Տատիկիս դաջվածքները» ֆիլմի հերոսուհին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | April 21, 2012 18:03

105 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած Մարիա Վարդանյանը` «Տատիկիս դաջվածքները» ֆիլմի հերոսուհին: Այս մասին «Էրմենիհաբեր» (Ermenihaber.am) լրատվական կայքին հայտնեց ֆիլմի ռեժիսոր Սյուզան Խարտալյանը:

Մարիա Վարդանյանը Հայոց ցեղասպանության մասին իր մղձավանջային հուշերը ներկայացրել է շվեդահայ ռեժիսոր Սյուզան Խարտալյանի ֆիլմում և պատմել, թե ինչպես են թուրքերը սպանել իր հորը ու առևանգել մորը:
Մարիա Վարդանյանը ծնվել էր 1905թ. Մալաթիայում:

«Հպարտ հայուհի, ուժեղ կին, որ քաջություն ունեցավ ասելու այն, ինչ կարելի չէր ասել, պատմել: Պատմեց ու պատգամեց երբեք չմոռանալ, ոչ մի դեպքում…» ,-Մարիա Վարդանյանի մասին պատմում է Սյուզան Խարտալյանը:

Panorama.am

Դիտվել է 1209 անգամ:
Print Friendly

Leave a Reply