Սաակաշվիլին թմրամո՞լ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 21, 2012 17:37

Վրաստանի խորհրդարանական ընդդիմությունը նախագահ Միխեիլ Սաակաշվիլիից պահանջում է նարկոլոգիական թեստ անցնել:  Ընդդիմության այս պահանջի համար հիմք է ծառայել Թբիլիսիի նոր եկեղեցու կառուցման աշխատանքները դիտելու գնացած Սաակաշվիլիի մասին պատմող տեսանյութը: «Միասնություն հանուն արդարության» խմբակցության առաջնորդ Դմիտրի Լորդկիպանիձեն հայտարարել է, որ դրանք կասկած են հարուցում, որ երկրի առաջին դեմքը գտնվել է թմրանյութերի ազդեցության տալ:

«Տպավորություն է, որ Վրաստանի իշխանության տարբեր թևերում թմրանյութ օգտագործողները շատ են»,- ասել է նա: Առաջարկը սատարել է նաև քրիստոնյա-դեմոկրատներից Լևան Բեպխավաձեն: «Ընդ որում պետք է նաև երկարաժամկետ թեստեր անցկացնել, որպեսզի այս կամ այն դեմքը լինի մշտական վերահսկողության տակ»,- հայտարարել է նա:

Սաակաշվիլի արդեն համաձայնել է թեստ հանձնել:

Դիտվել է 842 անգամ:
Print Friendly

Leave a Reply