Հայաստանում տեղի է ունենում “Բրենդեր և բիզնես” միջազգային խորհրդաժողովը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | April 21, 2012 17:20
Այսօր` ապրիլի 21-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում ընթանում է «Բրենդեր և բիզնես» միջազգային խորհրդաժողովը: «Բրենդեր և բիզնես» նախագծի կազմակերպիչ Maeutica (նախկինում` SP Marketing Solutions) բրենդինգային գործակալության հրավերով խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել բրենդինգի հայտնի մասնագետներ:
Խորհրդաժողովի սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ Maeutica բրենդինգային գործակալության տնօրեն Հայկուհի Տաքսիլդարյանը: Խորհրդաժողովի ընթացքում դասախոսություններով արդեն հանդես են եկել` Ալեքսանդր Գրանդը, INSTID, London գործակալության ղեկավար, թեմա` «Ապագայի բրենդը. զարգացման ռազմավարություն», Յոնաթան Դոմինիցը, Mindscapes հիմնադիր, թրեյներ, թեմա` “Brandversions”, Գրիգոր Բադալյանը, Maeutica Moscow գործադիր տնօրեն, գործընկեր, թեմա` «Քաղաքային բրենդինգը նոր համաշխարհային տրենդ», Արամ Մկրտչյանը, Օրանժ Արմենիա, մարքերթինգի բաժնի ղեկավար, Սահիլ Սաչդևը, Saffron Brand Consultants Ռազմավարության բաժնի ավագ մասնագետ, թեմա` «Ինչ նորություններ բրենդինգի ոլորտում»:
Ելնելով խորհրդաժողովի ձևաչափից` յուրաքանչյուր ելույթից հետո մասնակիցները հնարավորություն ունեն մասնագետներին ուղղելու հարցեր, ինչպես նաև մասնակցելու խորհրդաժողովին զուգահեռ ընթացող workshop-երին:
Խորհրդաժողովի 220 մասնակիցների թվում են ինչպես բրենդինգի, մարքեթինգի, PR-ի, գովազդի ոլորտի մասնագետներ, այնպես էլ խոշոր և միջին բիզնեսի, առաջատար ֆինանսական կազմակերպությունների, ակադեմիական ոլորտի, հասարակական և միջազգային ընկերությունների աշխատակիցներ և ուսանողներ:
Կան մասնակիցներ նաև Մոսկվայից:
Խորհրդաժողովի ավարտին բոլոր մասնակիցները կստանան պատվոգրեր:
Դիտվել է 1088 անգամ: