ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը չի պատրաստվում առաջադրվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 21, 2012 14:57

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը չի պատրաստվում առաջադրվել 2016թ. ԱՄՆ նախագահական ընտրություններում: Ինչպես հաղորդում է CNN-ը, այս մասին Քլինթոնը հայտարարել է՝ պատասխանելով հաղորդավարի այն հարցին, թե արդյոք նա պատրաստվում է դառնալ ԱՄՆ առաջին կին նախագահը: Քլինթոնը նշել է, որ կանանց համար վաղուց արդեն ժամանակն է դառնալ պետության ղեկավարներ և բարձր պաշտոններ զբաղեցնել կառավարություններում, սակայն իր դեպքում նա նման հնարավորություն չի ուսումնասիրում: Նա ավելացրել է, որ կքվեարկի այն կնոջ օգտին, որն իր թեկնածությունը կառաջադրի ընտրություններում: Անդրադառնալով այն հարցին, թե հնարավոր է՝ նա նշանակվի փոխնախագահ, Քլինթոնը պատասխանել է, որ նման բան հաստատ տեղի չի ունենա: «Դա տեղի չի ունենա: Դա նույն բանն է, որ Օլիմպիական կոմիտեն ձեզ հարցնի՝ պատրա՞ստ եք դուք վազել մարաթոնում»,- ասել է Քլինթոնը:

 

Դիտվել է 782 անգամ:
Print Friendly

Leave a Reply