Դինքի սպանության ուղղորդողը պնդել է, թե իր մորաքույրը հայ է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 21, 2012 14:49

Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործում որպես սպանության ուղղորդող մեղադրվող Էրհան Թունջելը տեղափոխվել է Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամաս, որտեղ բնակվում են նաև Դինքի ընտանիքի անդամները։

Թուրքական NTV-ի փոխանցմամբ՝ Հրանտ Դինքի եղբայր՝ Խոսրով Դինքը հայտարարել է, թե այս իրադարձությունը կարծես պետության կողմից իրեն ուղղված մի հաղորդագրություն լինի։

Իր հերթին Էրհան Թունջելը թուրքական Posta-ի հետ հարցազրույցում սպանության մեջ մեղադրել է ցմահ դատապարտված Յասին Հայալին՝ պնդելով, թե նա էրգենեկոնական է և չպետք է նրան այդքան անտեսել։ Ոստիկանության նախկին գործակալ Թունջելը պնդելը, թե ճիշտ չէ, որ իր տատը հայ է, սակայն տեղահանության ժամանակ իր ընտանիքը հարևանի հայ աղջկան որդեգրել է։ «Պարզապես մորաքույրս հայ է»,-ասել է Թունջելը։

Նշենք, որ հունվարի 17-ին թուրքական դատարանը Դինքի սպանության գործում Յասին Հայալին մեղավոր ճանաչեց սպանությունը ծրագրավորելու և կազմակերպելու մեղադրանքով և դատապարտեց ցմահ ազատազրկման։ Սպանության ուղղորդողներից Էրհան Թունջելը Դինքի սպանության գործով անմեղ ճանաչվեց և դատապարտվեց 10 տարի 6 ամիս պատժաչափի՝ Mc Donald’s-ի պայթյունի համար։ Սակայն դատարանը նրան ազատ արձակման որոշում է կայացրել` հաշվի առնելով, որ նա այսքան ժամանակ գտնվել է կալանքի տակ: Համապատասխան գործընթացից հետո Էրհան Թունջելը ազատ է արձակվել:

Դիտվել է 736 անգամ:
Print Friendly

Leave a Reply