Ագռավները հիշում են իրենց ընկերներին ու թշնամիներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 21, 2012 14:32

Սև թևավորներն իրենց ազգակիցներին հիշում են առնվազն 3 տարի: Ընդ որում, նրանք հիշում են նաև իրենց “հարաբերությունների” բնույթը (բարեկամական կամ թշնամական): Նման եզրակացություն են արել հետազոտողները` ուսումնասիրելով ագռավների մի խումբ:

Վիենայի համալսարանի կենդանաբանները  պարզել են, որ բաժանման դեպքում մի ագռավը մյուսին կարողանում է ճանաչել անգամ ձայնով ու հանդիպման  դեպքում պատասխանել նրան իրենց միջև վաղուց ձևավորված հարաբերություններին համապատասխան:

Բարեկամական կռռոցը հաճախություն ունի, ընդ որում, թշնամու հասցեին ուղղված կռռոցներն ավելի կոպիտ են ու  ցածր տոնայնությամբ:

Դա նախազգուշացման նման մի բան է,  որն ուղղում է մի թևավորը մյուսի ուղղությամբ: Նման արդյունք ավելի վաղ նկատվել էր այլ կենդանատեսակների մոտ: Ձայնի ցածր տեմբրը  խոշոր մարմնի տպավորություն է ստեղծում ու դրա տիրոջն ավելի ահարկու դարձնում:

Դիտվել է 1154 անգամ:
Print Friendly

Leave a Reply