Ղարաբաղյան հարցի պատճառո՞վ է, որ Արձանագրությունների ստորագրումն ուշանում է

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 10, 2009 22:30

Այս պահին Ցյուրիխում սպասողական վիճակ է: Թուրքական լրատվամիջոցները, որոնք ուղիղ եթերում հետևում էին Ցյուրիխում տեղի ունեցող իրադարձություններին, հանկարծակիի են եկել և խուճապի մատնվել հենց այն պահին, երբ զգացել են, որ ժամը 20:00-ին նախատեսված Արձանագրությունների ստորագրումը ձգձգվում է:

TRT2 թուրքական լրատվամիջոցը հաղորդում է, որ ստորագրումից հետո նախատեսվում էր երկու նախարարների հայտարարությունը, ինչի շուրջ, ըստ էության, համաձայնության չեն եկել:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանն Ադրբեջանում խոստացել է իրենց բարեկամ պետությանը, որ սահմանը չի բացվի, եթե Հայաստանը չլուծի Լեռնային Ղարաբաղի հարցը, և միգուցե հենց այս հայտարարության շուրջ է, որ անհամաձայնություն է եղել:

Այս պահին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հյուրանոցում է, ուր գնացել էր նաև պետքարտուղար Հիլարի Քլինթոնը`առանձնազրույց ունենալու Նալբանդյանի հետ: Սակայն, ըստ թուրքական ալիքների, ջղային դուրս է եկել հյուրանոցից և գնացել համալսարան, որտեղ պետք է ստորագրվեր Արձանագրությունը:

Նալբանդյանի փոխարեն Համալսարան է ժամանել Շցեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը: Թուրքական NTV հեռուստաընկերության` Ցյուրիխում գտնվող լրագրողը չի բացառում, որ արտգործնախարարների փոխարեն Արձանագրությունները կստորագրեն երկու երկրների դեսպանները:

Թուրքական որոշ լրատվամիջոցների պնդմամբ` Նալբանդյանը հրաժարվել է ստորագրելուց` Սփյուռքի ազդեցությամբ

Դիտվել է 1195 անգամ:
Print Friendly

Leave a Reply