Իտալիայի թանգարանն այրում է արվեստի ստեղծագործությունները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 21, 2012 11:44

Իտալիայի ժամանակակից արվեստի “Casoria” թանգարանը, ի նշան բողոքի պետական ֆինանսավորման կրճատման դեմ, որոշել է աստիճանաբար այրել իր գեղարվեստական հավաքածուն: Թանգարանի տնօրեն Անտոնիո Մանֆրեդին անձամբ այրել է առաջին կտավը: Այն պատկանում է ֆրանսիացի նկարչուհի Սեվերին Բուրգինյոնի վրձնին, որը պաշտպանում է թանգարնի բողոքի ակցիան և հետևում դրան ինտերնետի միջոցով: “Մեր 1000 ցուցանմուշները բոլոր դեպքերում դատապարտված են ոչնչացման իշխանությունների անտարբերության պատճառով”,-մեջբերում է թանգարանի տնօրենի այս խոսքերը ԲիԲիՍի-ին: Ա. Մանֆրեդին պատրաստվում է շաբաթաական երեք ցուցանմուշ այրել: Բողքի ակցիան, որը դրա նախաձեռնողներն անվանել են  “Արվեստի պատերազմ”, զորակցություն է գտել եվրոպական շատ արվեստագետների շրջանում, ներառյալ ուելսցի քանդակագործ Ջոն Բրաունը: Նա այրել է իր գործերից մեկը, որը նախկինում ցուցադրվել է “Casoria”-ում: Իտալիայի նոր կառավարությունը` Մարիո Մոնտիի գլխավորությամբ, վարում է պետական ծախսերի խիստ տնտեսական քաղաքականություն: Այդ քաղաքականությունը ուժեղ հարված է հասցնում մշակույթի հաստատություններին, որոնք զրկվել են պետական աջակցության մեծ մասից:

Դիտվել է 1040 անգամ:
Print Friendly

Leave a Reply