Չինացի ֆերմերը իր մարմինը պատել է 331 000 մեղուներով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 21, 2012 9:21

Չինական ԶԼՄ-ների տեղեկացմամբ չին ֆերմեր Շե Պինգը Չոնքին շրջանից փորձել է գերազանցել համաշխարհային ռեկորդը` «հագնելով» մոտ 33 կգ-անոց կոստյում` կենդանի մեղուներից:

Ռեկորդակիր դառնալու ջանքը տարբեր մեկնաբանություններով տարբեր հաջողություններ է գրանցել: Ըստ China Daily-ի` ֆերմերը հասել է իր նպատակին: Ամերիկյան The Huffington Post-ի տեղեկացմամբ էլ ուժի մեջ է մնացել 2009-ի նմանատիպ ռեկորդը:

Այն ժամանակ Հնդկաստանից Վիպին Սեթը կրել էր 613,500 մեղվից բաղկացած «կոստյում», որը կշռում էր մոտ 61 կգ:

Դիտվել է 700 անգամ:
Print Friendly

Leave a Reply