Գտնվել է Պակիստանում վթարված “Բոինգի” սև արկղը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 21, 2012 9:19

Երեկ Կարաչի-Ասլամաբադ չվերթ կատարող “Բոինգը” վթարի է  ենթարկվել: Ինքնաթիռում գտնվող  մարդիկ զոհվել են. 121 ուղևոր 6 անձնակազմի անդամներ: Վթարի տեղում աշխատում են փրկարարներն ու հրշեջները: Զոհվածների դիակները տեղափոխվել են Պակիստանի բժշկական գիտությունների ինստիտուտ: Հարազատների համար թեժ գիծ է բացվել:

Նախնական տվյալների համաձայն, ինքնաթիռը պայթել է օդում` կայծակի հարվածից: Վթարի պահին Իսլամաբադի շրջանում ուժեղ անձրև էր ու փոթորիկ: Ինքնաթիռն ամբողջությամբ այրվել է: Երկրի նախագահ Ասաֆ Ալի Զարդարին կարգադրել է, որ հետաքննության արդյունքներն անձամբ իրեն հանձնեն:

Իշխանությունների տեղեկացման համաձայն, որոնողական խումբը հայտնաբերել էBhoja Airline ընկերությանը պատկանող   Boeing-737-ի սև արկղը, որի ձայնագրությունները կօգնեն պարզելու երեկ  Հոսեյն Աբադ գյուղի մոտ  կատարված վթարի պատճառները:

Դիտվել է 941 անգամ:
Print Friendly

Leave a Reply