Հայերն ու թուրքերը Հոլանդիայում բողոքել են Աբդուլլահ Գյուլի այցի դեմ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 21, 2012 9:13

Պաշտոնական այցով Հոլանդիա մեկնած Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի դեմ բողոքի ակցիա են իրականացրել Հոլանդիայում ապրող հայերը, քրդերը, ասորիներն ու թուրքերը՝ ուշադրության հրավիրելով Թուրքիայում տիրող մարդու իրավունքների ոտնահարումներին։

Թուրքական ETHA գործակալության փոխանցմամբ՝ Հոլանդիայի Քրդական միությունների ֆեդերացիան, (FED-KOM), Հոլանդիայի հայկական կազմակերպությունների ֆեդերացիան (FAON), Ասորական դեմոկրատական կազմակերպությունը (ADO), Հոլանդիայի թուրք աշխատավորների ֆեդերացիան (HtiF) Հաագայի կենտրոնական երկաթգծի կայարանի հարակից տարածքում Թուրքիայի նախագահի դեմ բողոքի միջոցառում են անցկացրել։

Միջոցառման ժամանակ հավաքվածների անունից հայտարարություն է հնչել, որ Գյուլի այցից շատ տարիներ առաջ Թուրքիայից ցեղասպանության և կոտորածների հետևանքով մեծ թվով մարդիկ որպես գաղթական են Հոլանդիա եկել։  Հայտարարության մեջ հիշատակվել է 1915-ի Հայոց ցեղասպանությունը, ասորիների և քրդերի կոտորածները, Սըվասի կոտորածն ու Հրանտ Դինքի սպանությունը։

Հավաքվածները քննադատել են Հաագայի քաղաքապետարանի որոշումը, որով արգելվել էր Գյուլի այցի դեմ բողոքի ցույցը կազմակերպել խորհդարանի դիմաց։

Դիտվել է 747 անգամ:
Print Friendly

Leave a Reply