Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը հետաձգվել է անորոշ ժամանակով

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 10, 2009 22:19

Ցյուրիխի համալսարանում այժմ սպասողական վիճակ է տիրում: Հետաձգվել է հայթուրքական արձանագրությունների ստորագրումը: ԱՄՆ-ի պետդեպարտամենտի խոսնակ Իան Քելլին ասել է, որ դա պատահեց անսպասելիորեն`  վերջին վայրկյանին:

BBC-ն գրում է, որ Հայաստանը մերժել է  արձանագրության ստորագրումը: Ամերիկյան պատվիրակության աղբյուրները Ցյուրիխից հայտնել են, որ հայկական պատվիրակությունը` ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ, անընդունելի է համարել թուրքական կողմի հայտարարությունը, որը պետք է հնչեր հայթուրքական արձանագրությունների ստորագրումից հետո:

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը այսօր հանդիպել է ՀՀ ԱԳ նախարարին, այնուհետև ուղևորվել է Ցյուրիխի համալսարան, որտեղ պետք է տեղի ունենար միջոցառումը: Սակայն անսպասելիորեն Քլինթոնը որոշել վերադառնալ հյուրանոց, որտեղ և ընթացել են բանակցությունները:

Քիչ առաջ Ցյուրիխի համալսարան է ժամանել Շառլ Ազնավուրը:

Արձանագրությունները պետք է ստորագրվեին Երևանի ժամանակով այսօր ժամը 20:00-ին: ԱՄՆ-ի պետդեպարտամենտի խոսնակն ասել է, որ հնարավոր է ստորագրումն այսօր ընդհանրապես տեղի չունենա:


Դիտվել է 1422 անգամ:
Print Friendly

Leave a Reply