Հաջիմուրադ Նուրմահոմեդովը եզրափակչում հաղթեց թուրք մրցակցին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 21, 2012 8:03

Մարզասրներին տեղյակ ենք պահել, որ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիկներից երկուսը եզրափակիչ էին դուրս եկել:

84 կգ քաշային Հաջիմուրադ Նուրմահոմեդովը  հաղթեց թուրք Իբրահիմ Բոլուկբաշին: Իսկ ահա, 66 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը զիջեց Բելառուսի ներկայացուցիչ Ալի Շաբանաուին: Հիշեցնենք, որ մեր երկու մարզիկներն էլ օլիմպիական վարկանիշը լրացրեցին:

Ցավոք, անհաջողության մատնվելով չկարողացան այդ անել 60 կգ քաշային Նարեկ Սանոյանը, 74 կգ քաշային Սուրեն Մարկոսյանը և 96 կգ քաշային Էդգար Ենոքյանը:

Դիտվել է 714 անգամ:
Print Friendly

Leave a Reply