Հայաստանի հավաքականի թենիսիստուհիները պարտվեցին
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | April 21, 2012 7:50
Եգիպտոսի Սուլայմանիա քաղաքում ընթացող «Ֆեդերացիայի գավաթ» անվանումը կրող մրցաշարում (3-րդ դինվիզիոն, եվրաաֆրիկյան Ա խումբ) Հայաստանի թենիսիստուհիների հավաքականը 1:2 հաշվով պարտվեց Մարոկկոյի թիմին: Մեր թիմի խաղացողներից Անի Ամիրաղյանը: Աննա Մովսիսյանը պարտվեց: Իսկ զուգախաղում Ամիրաղյան – Մովսիսյանը զույգը կրկին անհաջողության մատնվեց:
Հայաստանի հավաքականը զրկվեց հաջորդ տարի երկրորդ խմբում խաղալու իրավունքի համար պայքարը շարունակելու հնարավորությունից: 5-8-րդ տեղերի համար Հայաստանի թիմը կմրցի Եգիպտոսի ընտրանու հետ:






Facebook
Tweet This
Email This Post
