Թուրքիան ցնծում է. Անկարա-Ցյուրիխ-Բաքու Երևան տեսակամուրջ՝ թուրքական էկրաններին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 10, 2009 19:04

Թուրքական «TRT2» հեռուստաընկերության եթերում մի քանի ժամ է` շարունակվում է հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման վերաբերյալ քննարկումներն ուղիղ եթերում:

Անկարան ուղիղ եթերով հեռուստակամուրջ է անցկացնում`Անկարա-Ցյուրիխ-Բաքու-Երևան:

Տաղավարում հրավիրված բանախոսներն անդրադարձան երեկ ՀՅԴ-ի կողմից կազմակերպված հանրահավաքին և ասացին, որ Հայաստանի բնակչության շատ փոքր մասն է դեմ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը:

Ելույթ ունեցող թուրքերը բացահայտորեն շեշտեցին իրենց առավելությունները` այս Արձանագրությունների ստորագրման դեպքում: Թուրք քաղաքագետների համոզմամբ` «Հայաստանում այլևս չեն կարողանա բացահայտորեն խոսել Ցեղասպանության մասին, իսկ Սփյուռքում կփակվեն բոլոր Հայ Դատի գրասենյակները, և հայերն այսուհետ չեն կարողանա որևէ հողային պահանջ ներկայացնել»:

Թուրքերի միակ մտավախությունը ՀՀ Խորհրդարանի կողմից փաստաթղթերի վավերացումը մերժելն է:

Անկարայի հեռուստաստուդիայում գտնվողներն անմասն չմնացին նաև Երևանյան տեսարանները մեկնաբանելուց. նկատելով  թուրք թղթակցի ետևից անցնող ավտոբուսը՝ տաղավարում ներկաները եզրակացրին, որ նման հնությամբ մեքենան անգամ վկայում է, որ նման աղքատությունից դուրս գալու համար Հայաստանին ձեռնտու է բացել սահմանը: «Չբացելու դեպքում դրա տակ պետք է  այլ ենթատեքստ փնտրել՝մասնավորապես Սփյուռքի ազդեցությունը»,-րոպեներ առաջ ասացին բանախոսները:

Անդրադառնալով ԼՂՀ հարցին՝ «TRT2» ուղիղ եթերում լրագրողը հայտարարեց, որ մոտ ժամանակներս Ղարաբաղյան հարցում էլ փոփոխություններ են սպասվում:

Դիտվել է 1164 անգամ:
Print Friendly

Leave a Reply