Օլիմպիական խաղերի ևս երկու ուղեգիր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 20, 2012 20:16

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկած օլիմպիական վարկանիշային մրցաշարում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ևս երկու օլիմպիական ուղեգիր է նվաճել:
66 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը կիսաեզրափակչում 1։0, 3։2 հաշվով հաղթեց գերմանացի Մարտին Դաումին և մեր թիմին օլիմպիական խաղերի ուղեգիր բերեց:  Եզրափակիչում հայ ըմբիշն ուժերն է չափելու Բելառուսի ներկայացուցիչ Ալի Շաբանաուի հետ։
Մեր երկրին ևս մեկ օլիմպիական խաղերի ուղեգիր բերեց 84 կգ քաշային Հաջիմուրադ Նուրմահոմեդովը: Նա կիսաեզրափակիչում հաղթեց շվեյցարացի Մարկո Ռիսենին` 1։0, 2։3, 6։3  և վճռական գոտեմարտն անցկացնելու է թուրք Իբրահիմ Բոլուկբաշի հետ։

Հավելենք, որ այս մրցաձևում նախկինում  օլիմպիական ուղեգրի էր արժանացել միայն 55 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը:

Դիտվել է 864 անգամ:
Print Friendly

Leave a Reply