«McDonald’s»-ը հերթական սկանդալի կենտրոնում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 20, 2012 16:48

Արագ սննդի «McDonald’s» ռեստորանային ցանցը կրկին սկանդալի կենտրոնում հայտնվեց, երբ պարզվեց, որ անխիղճ ու անամոթ աշխատակիցներն իրենց թույլ են տալիս թքել  պատվիրված ըմպելիքների մեջ:

Հարավային Կարոլինա նահանգի ոստիկանությունը բռնել է 19-ամյա Մարվին Վաշինգտոն- կրտսերին, որը մատուցող է աշխատում «McDonald’s»-ում: Տեսահսկման խցիկները տեսագրել են երիտասարդին այն պահին, երբ վերջինս  թքում էր սառույցով թեյի մեջ, որը հաճախորդը վերադարձրել էր անբավարար շաքարի պատճառով:

Նահանգի օրենքի  համաձայն  չար ու վրեժխնդիր մատուցողին կարող են  մեղադրել միտումնավոր կերպով սննդամթերքը փչացնելու մեջ: Դատարանն իրավունք ունի պատժելու նման հանցանք կատարող մարդուն և ազատազրկել նրան մինչև 20 տարի ժամկետով:

Դիտվել է 1080 անգամ:
Print Friendly

Leave a Reply