Եվրախորհրդարանի բանաձևը աջակցության ուղերձ է ուղարկում Հայաստանին և Մինսկի խմբին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | April 20, 2012 14:56


2012 թ. ապրիլի 18-ին Եվրախորհրդարանը (ԵԽ) ընդունեց երկու բանաձև Հայաստանի և Ադբեջանի հետ Ասոցիացման համաձայնագրերի շուրջ տարվող բանակցությունների շրջանակներում: Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ (ՀԵԲ) կազմակերպությունը (www.EuFoA.org) ողջունում է այն փաստը, որ Արևելյան համագործակցության հարցում ԵԽ-ն հավատարիմ մնաց իր հիմնարար արժեքներին, մասնավորապես շարունակական ժողովրդավարացմանը և հավասարակշռված մոտեցմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության դեպքում: Այդ զեկույցը հատկապես աջակցական է Հայաստանի համար, բայց այն հիշեցնում է նաև անակնկալվող սպասումների մասին հայկական կողմից: Ստորև համառոտ ներկայացնում ենք ամենակարևոր կետերը:
«Զեկույցները շատ աջակցական են, և դրանք պարունակում են նաև նոր դրական կետեր Հայաստանի համար: Եվրախորհրդարանը հստակ կերպով ընդունում է, որ Հայաստանը դարձել է ավելի եվրոպական և կոչ է անում ԵՄ-ին ավելի շատ աջակցություն ցուցաբերել այս գործընթացին», – մեկնաբանում է ՀԵԲ-ի գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեկը:
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ԵԽ-ն մեծապես սատարում է Մինսկի Խմբի Մադրիդյան սկզբունքները՝ որպես փաթեթ, բացահայտ նշելով «անվտանգության միջազգային երաշխիքները, որոնք կներառեն միջազգային խաղաղապահ առաքելություն՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վերաբերյալ իրավական պարտադիր ուժ ունեցող կամքի ազատ արտահայտման համար համապատասխան պայմաններ ստեղծելու համար»: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղին՝ պատգամավոր Անդրեյ Կովաչևը, որը նաև Եվրոպա-Հայաստան Խորհրդի անդամ է, ԵԽ լիագումար նիստի ժամանակ նշեց որ. «այն կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի շրջանակներում և Մինսկի խմբում համաձայնեցված սկզբունքների համաձայն: ԵՄ ավելի ակտիվ դերը տարածաշրջանում մեզանից պահանջում է ավելի զգուշավոր և ճշգրիտ լինել մեր գնահատականներում, որպեսզի մենք չլինենք ինչպես «գնդակը ճենապակու խանութում» և հակամարտության լուծումը գտնելու հարցում օգնելու փոխարեն իրականում այն ավելի բարդացնենք»: Նույն հարցի շուրջ Մայքլ Քամբեկը նշեց հետևյալը. «ԵԽ-ն կրկին լիովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի Խմբի ջանքերը և պաշտպանել է այս հավասարակշռված դիրքորոշումը՝ ընդդեմ Ադրբեջանի աննախադեպ քարոզչական արշավի: Ես ուրախ եմ, որ պատգամավորները խնդիրներն ավելի մանրամասն դիտարկելուց հետո, տեսել են ծուղակները: Պատգամավորներից շատերը զգացին, որ դա շատ անտեղին է»:
ՀԵԲ-ն հասարակական կազմակերպություն է, որ ձգտում է նպաստել ԵՄ-Հայաստան համագործակցությանը և չի գործում որևէ երկրի կամ շահագրգիռ կողմի դեմ: Այս դիրքորոշմանը հավատարիմ մնալով՝ մենք պարզապես հրավիրում ենք հետաքրքրված լրագրողներին և հետազոտողներին դիմել պատգամավորներին և ավելի շատ տեղեկատվություն ձեռք բերել այս երեվույթի շուրջ: Լրացուցիչ աղբյուրները ներկայացված են ստորև: Մենք հավատում ենք, որ Մինսկի խմբի վրա հարձակվելը կամ առաջարկված խաղաղության համաձայնագրի սկցբունքների՝ մեկ կողմի նախընտրած կետերի առանձնացնելը երբեք չի կարող ծառայել խաղաղությանը կամ Ադրբեջանի ժողովրդի շահերին: Խաղաղության հաստատումը և ներքին տեղահանված անձանց և փախստականների վերադարձը թույլ տալու համար ԵԽ-ի բանաձևն այժմ պնդում է, որ Մինսկի խմբի առաջարկի բոլոր ասպեկտները պետք է իրականացվեն որպես մեկ փաթեթ, գումարած վստահությունն ամրապնդող միջոցառումները, ինչպիսիք են դիպուկահարների հեռացումը, ավելի շատ դիտորդների տեղակայումը և ավելի մեծ ծավալի հումանիտար աշխատանքի իրականացումը Լեռնային Ղարաբաղում: Այս մոտեցումը դրական է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի և ողջ տարածաշրջանի համար:

Դիտվել է 982 անգամ:
Print Friendly

Leave a Reply