Ինչո՞ւ է ինքնասպան եղել 20-ամյա շատինցի աղջիկը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 20, 2012 14:38

Կիեւյան կամրջից, ապրիլի 18-ին, իրեն ցած նետած 20-ամյա Ս.Ս-ն Եղեգնաձորի Շատին գյուղից է։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանությունից:

Շատինի գյուղապետ Մամիկոն Սմբատյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ ինքնասպանություն գործածի ընտանիքը միջին պայմաններում է ապրում, ծնողները հողագործությամբ եւ անասնապահությամբ է զբաղվում։ Նրանց ընտանիքում 4 երեխա է, ավագ քույրերը ամուսնացած են, եղբայրը Մոսկվայում է, իսկ ինքնասպանություն գործածն աշխատում է քաղցրաբլիթի արտադրամասում։

Ապրիլի 18-ը նրա հանգստյան օրն էր, եւ տնից դուրս գալով՝ աղջիկն ասել է, թե գնում է Եղեգնաձոր՝ հագուստ գնելու։ Գյուղապետի փոխանցմամբ՝ առավոտյան նա խոսել է Սիսիանում ամուսնացած քրոջ հետ եւ ասել է, որ գտնվում է հիվանդանոցում, առողջական լուրջ խնդիրներ ունի։ Գյուղում նրա՝ ինքնասպանություն գործելու մասին մի շարք վարկածներ են շրջանառվում։ Տեղեկություններ կան, որ նա ընկեր ունի, նույնիսկ պատրաստվում էր նշանվել։ Ըստ տարածված խոսակցությունների՝ աղջիկը հնարավոր է հղի է եղել, ինչն էլ, երեւի ինքնասպանություն գործելու պատճառ է հանդիսացել, թեեւ, գյուղապետի խոսքով, սա դեռ հստակ չէ եւ ամեն բան ցույց կտա նախաքննության ընթացքը։

Մամիկոն Սմբատյանի խոսքով, նրա՝ Երեւանում ապրող քույրն ասել է, որ քույրը Կիեւյան կամրջի տեղն էլ չգիտի, եւ ենթադրվում է, որ նրան ստիպել են ինքնասպանություն գործել։ «Ինչ-որ անձնական խնդիր է եղել, թե ոնց է էդպես արել, գլուխ չենք հանում։ Հնարավոր է, որ ինչ-որ տղայի հետ կապված լինի, կարող է տարել են, գցել, չգիտեմ»,- ասաց գյուղապետը՝ հավելելով, որ երկու վարկածներն էլ հավանական է կապված են իրար հետ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 18-ին, ինքնասպանություն է գործել երիտասարդ մի աղջիկ` նետվելով Կիեւյան կամրջից: Հայաստանի ոստիկանության լրատվության վարչությունից հայտնել էին, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 14-ի սահմաններում:

Դիտվել է 1220 անգամ:
Print Friendly

Leave a Reply