6-ոտանի երեխային հաջողությամբ վիրահատել են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 20, 2012 14:20

Պակիստանում բժիշկներին հաջողվել է փրկել 6-ոտանի երեխայի կյանքը: Վիրահատությունը տևել է 8 ժամ:

Պակիստանի հարավում գտնվող Կարաչի քաղաքում ծնված երեխան 6-ոտանի էր. նման շեղում հազվադեպ է լինում` մեկը միլիոնից:

«Ծննդկանը պետք է երկվորյակ լույս աշխարհ բերեր, սակայն պտղի զարգացման ընթացքում մուտացիա է եղել, ինչին հղիության ընթացքում բժիշկներն ուշադրություն չեն դարձրել: Մուտացիայի հետևանքով երկու պտղի փոխարեն վերջույթները սերտաճել են մեկին»,- բացատրել է Կարաչիի մանկական առողջության ինստիտուտի ղեկավարը:

Ծնողները երեխայի վիրահատության համար անհարժեշտ  գումար (300 հազար դոլար) չունեին:  Երեխային փրկելու համար նրանք նամակ գրեցին իշխանություններին: Պակիստանցի պաշտոնյաներն արձագանքեցին նամակին ու խոստացան օգնել:

Մանկական առողջության ազգային կենտրոնում աշխատող 5 վիրաբուժներից կազմված թիմն 8 ժամ պայքարեց փոքրիկի կյանքի համար:

«Վիրահատությունը մի քանի փուլով է կատարվել»,- ասել է բժիշկ Ջամալ Ռազան:

Վիրահատության ողջ ընթացքին ու անհրաժեշտ բժշկական օնության ցուցաբերմանն անձամբ հետևել  է Սինդի նահանգապետը:

Հաջող վիրահատությունից հետո  ծնողները որոշել են երեխային Ումար Ֆարուկ անունով մկրտել:

«Ներկայումս երեխան լավ է, ես վստահորեն կարող եմ հայտարարել, որ իսկական հրաշք է կատարվել` մեր երեխան կապրի»,- ասել է երեխայի հայրը:

Դիտվել է 1260 անգամ:
Print Friendly

Leave a Reply