Ազատ ընտրությունների անցկացումը կամրապնդի Սփյուռքի ներկայությունը Հայաստանում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 20, 2012 14:15

Հայոց սփյուռքը Հայաստանը պետք է տեսնի այլ ձեւով. նրա համար Հայաստանը պետք է դառնա տիեզերքի կենտրոն: Ապրիլի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը նշեց, որ սփյուռքահայերի համար մարդու իրավունքների խնդիրը եւ տնտեսության հարցը պետք է նույնքան կարեւոր լինեն, որքան Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը:

«Սփյուռքը պետք է ներգրավված լինի Հայաստանի իրականության մեջ: Սա երկկողմանի հարաբերություններ են, եւ իշխանությունները եւս պետք է միջոցառումներ ձեռնարկեն: Հայաստանի կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի Հայաստանը սփյուռքահայերի համար խրախուսելու եւ գրավիչ դարձնելու հարցում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Կիրակոսյանը:

Որպես մարտահրավեր Հայաստանում տեղաբնակների եւ Սփյուռքի համար` քաղաքագետը նշեց հնարավորությունների պակասը: Ժողովրդավարությունն ու ազատ ընտրությունները հնարավորություն կստեղծեն բարելավելու տեղացիների կյանքը, նաեւ ամրապնդելու սփյուռքահայերի ներկայությունը Հայաստանում: «Հայոց ցեղասպանությունը չպետք է միակ խնդիրը լինի սփյուռքի համար: Որքան կարեւոր է պայքարել Թուրքիայի ժխտողական քաղաքականության դեմ, այնքան պետք է պայքարել  նրանց դեմ, ովքեր խոչընդոտ են տնտեսության եւ ժողովրդավարության զարգացման համար»,-նշեց քաղաքագետը:

Դիտվել է 881 անգամ:
Print Friendly

Leave a Reply