Ապրիլի 24-ին կգործի երեք անվճար երթուղի դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 20, 2012 14:11

Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողները «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից ժամը 08.30-ից մինչև 22.00-ն  կփոխադրվեն անվճար երթուղիներով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաղորդում են, որ  Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների տրանսպորտային սպասարկումը կազմակերպելու նպատակով,  Երեւանի քաղաքապետի կարգադրությամբ «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից այցելուները անվճար կփոխադրվեն հետեւյալ երեք երթուղիներով.

  • Թիվ 1 երթուղի – «Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ, Արգիշտիի, Իտալիայի, Խորենացու, Ագաթանգեղոսի փողոցներ – մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան: Հետադարձը` Ագաթանգեղոսի – Գր. Լուսավորչի – Արգիշտիի փողոցներ – Հաղթանակի կամուրջ – Աթենքի փող. – «Հրազդան» մարզադաշտ,
  • Թիվ 2 երթուղի – «Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փող. – Հաղթանակի կամուրջ – Մաշտոցի պողոտա – Կորյունի – Աբովյան փողոցներ – մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարան: Հետադարձը` Աբովյան – Մոսկովյան – Սարյան փողոցներ – Մաշտոցի պողոտա – Հաղթանակի կամուրջ – Աթենքի փող. – «Հրազդան» մարզադաշտ,
  • Թիվ 3 երթուղի – «Հրազդան» մարզադաշտ – Ծիծեռնակաբերդի խճ. – Լենինգրադյան – Կիևյան փողոցներ – մետրոպոլիտենի «Բարեկամություն»  կայարան: Հետադարձը` նույն ուղեգծով:
Դիտվել է 849 անգամ:
Print Friendly

Leave a Reply