ԱՆ. ԵՊՀ-ում տուբերկուլոզի դեպքի առնչությամբ խուճապ չկա

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | April 20, 2012 14:03

2012 թվականի ապրիլի 11-ին Երևանի պետական համալսարանում արձանագրվել է թոքային տուբերկուլոզի դեպք: Հիվանդը ուսանողական պոլիկլինիկայից ուղեգրվել է ՀՀ առողջապահության նախարարության «Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսեր» ՓԲԸ ախտորոշվելու և բուժում ստանալու համար. այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Ներկայումս հիվանդը գտնվում է «Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսեր» ՓԲԸ-ի թերապևտիկ բաժանմունքում, ստանում է համապատասխան բուժում: Հիվանդի վիճակը բավարար է: Համալսարանի բոլոր կոնտակտավորներն անցել են ֆլյուորոգրաֆիկ հետազոտություն: Արդյունքում կասկածելի դեպքեր կամ հիվանդներ չեն հայտնաբերվել:

Ապրիլի 19-ին առողջապահության նախարարության համապատասխան մասնագետների կողմից իրազեկման աշխատանքներ են տարվել Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ:

Նշենք, որ տուբերկուլոզը վարակիչ հիվանդություն է, որի աղբյուրը թոքային տուբերկուլոզով հիվանդն է: Հիվանդությունը տարածվում է օդակաթիլային ճանապարհով: Տուբերկուլոզը բուժելի է, բուժումը Հայաստանում` անվճար:

Դիտվել է 736 անգամ:
Print Friendly

Leave a Reply