103 օրում շուրջերկրյա ուղևորություն գերթեթև ինքնաթիռով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 20, 2012 13:53

Երեկ, սլովենացի օդաչու Մատեշ Լենարչիչը ավարտել է շուրջերկրյա ուղևորությունը գերթեթև թռչող սարքով: Այդպիսով, օդաչուն համաշխարհային ռեկորդ է սահմանել, դառնալով գերթեթև աերոպլանով նման ուղևորություն կատարող առաջին մարդը:

Ավիասիրող և  կրթությամբ կենսաբան Լենարչիչը  թռել է 6 մայրցամաքի, 50 երկրների վրայով, հաղթահարելով  երկնքում 99 հազար 774 կմ: Ուղևորությունը տևել է 103 օր: Թռիչքը մեկնարկել է հունվաի 8-ին Լյուբլյանի օդանավակայանից:

Նրա  թռչող սարքը ստեղծել է սլովենյան մի ընկերություն: Այն կարող է  273 կմ/ժամ արագություն բացել` ծախսելով ընդամենը 14 լ վառելանյութ: Այդ ցուցանիշով էլ ինքնաթիռը  իր դասի մեջ համարվում է ամենատնտեսողներից մեկը: Օդաչուն յուրաքանչյուր փուլում ստուգել է օդում մոխրի  պարունակությունը, վիճակագրական տվյալներ հավաքելով աշխարհի տարբեր կետերում  (այդ թվում նաև Հիմալայների ու Անտարկտիդայի) շրջակա միջավայրի աղտոտվածության վերաբերյալ:

“Աշխարհն իրականում այնքան էլ մեծ չէ, ընդ որում, այն բավականին փխրուն է: Եվ այն իր ամբողջ բազմազանության մեջ տեսնելն աներևակայելի զգացողություն է”,- ասել է թռիչքից հետո սլովենացի օդաչուն:

 

Դիտվել է 1032 անգամ:
Print Friendly

Leave a Reply