Հինգ ավտոպատահար`յոթ վիրավոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 20, 2012 13:45

Ապրիլի 19-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ԳԱԶ 3102» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոցում բախվել է «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ՎԱԶ-21061»-ի ուղևորը գլխի շրջանում վնասվածքներ է ստացել:
Կատարվում է քննություն:

Ապրիլի 19-ին, ժամը 19.15-ի սահմաններում, «ԿամԱԶ-5320» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 34-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով վարորդները և «ՎԱԶ-21213»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Ապրիլի 19-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Արտաշատ քաղաքի Երևանյան և Մյասնիկյան փողոցների խաչմերուկում բախվել է «Մերսեդես Ե 190» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Ապրիլի 19-ին, ժամը 02.00-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Նորագավիթի 1-ին փողոցում բախվել է գովազդային վահանակի սյանը, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 1145 անգամ:
Print Friendly

Leave a Reply