Մեքսիկական ծոցում ռազմական կործանիչներն ուղեկցել են մահացած օդաչուով ինքնաթիռը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 20, 2012 13:29

Ֆլորիդա նահանգից ոչ հեռու, Մեքսիկական ծոցում վառելիքը վերջանալու պատճառով ընկել է Cessna-421-ը:

Ինքնաթիռը, որը  Մեքսիկական ծոցի երկնքում պտույտներ էր անում, գրավել է զինվորականների ուշադրությունը: Նրանք իսկույն երկինք են բարձրացրել F-15 կործանիչներ, որոնց հանձնարարվել էր ուղեկցել Cessna-421-ին: Իրենց հերթին օդաչուները պարզել են, որ  ինքնաթիռն ավտոմատ է կառավարվում, իսկ   վահանակի մոտ նստած օդաչուն կամ  մահացած է, կամ էլ կորցրել է գիտակցությունը:

Մի քանի ժամից, երբ վերջապես վերջացել է վառելանյութը, ինքնաթիռն ընկել է ջուրը: Հետո հաջողվեց պարզել, որ  մահացած օդաչուն Նոր Օռլեանի բնակիչ Պիտեր Հերթցակն է:

Դիտվել է 1117 անգամ:
Print Friendly

Leave a Reply