ԱՄՆ-ում գազի ու նավթի արտահանումը երկրաշարժերի պատճառ է դառնում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 20, 2012 13:14

ԱՄՆ-ի կենտրոնական հատվածում երկրաշարժերի հաճախացումը վերագրել են գազի ու նավթի արտահանմանը: Նման հայտարարությամբ է Սան Դիեգոյում տեղի ունեցած սեյսմաբանների կոնֆերանսում հանդես եկել ԱՄՆ երկրաբանական ծառայության նախագահ  Ուիլյամ Էլսվորտը:

Խնդրի էությունը արտահանման մեթոդիկան է` ֆրենքինգը, որի համար թերթաքարային ապարների մեջ ջրի   ու քիմիկատներով ավազախառնուրդ է ներմղվում:

«Գիտնականներն  չեն կարողացել ապացուցել  նստվածքային շերտերի խզման  ու  3 մագնիտուդով երկրաշարժերի ուղիղ կապը: Սակայն, որոշ դեպքերում նստվածքաշերտերի մեջ ջրի ներմղումը այդ շրջանում սեյսմիկ ակտիվության է հանգեցրել»,- ասել է Էլսվորտը:

USGS ուսումնասիրություններ է կատարել, ինչի արդյունքում պարզվել է, որ վերջին 30 տարում , մինչև 2000 թիվը ԱՄՆ կենտրոնական հատվածում, այդ թվում` Արքանզասում, Կոլորադոյում, Օկլահոմայում, Նյու Մեքսիկոյում ու Տեխասում  տարեկան  ավելի քան 21 երկրաշարժ է գրանցվել: 2009-ին այդ ցուցանիշը  հասել է 50-ի, 2010-ին` 87-ի, 2011-ին`  տարեկան 134 երկրաշարժի: Հենց 2000-ին սկսվեց թերթաքարային գազի բումը: 2010-ին ԱՄՆ-ը գրեթե ամբողջությամբ տնտեսությունն ապահովում էր գազով, իսկ 2009-ին վառելիքի արտադրությամբ առաջ անցավ նույնիսկ Ռուսաստանից:

Որոշ քննադատներ համարում են, որ ածխաջրածինների` ֆրեքինգի մեթոդով արտահանումն աղտոտում է ստորգետնյա ջրերն ու երկրաշարժերի պատճառ դառնում: Ավելի վաղ ԵՄ-ի երկու պետություններ այդ միտման առումով անհանգստություն արտահայտեցին ու ընդերքի յուրացման տվյալ մեթոդն արգելեցին: Առաջինը  Ֆրանսիան, իսկ 2012-ին նաև Բուլղարիան  արգելքն ընդունեցին:

Դիտվել է 1257 անգամ:
Print Friendly

Leave a Reply