Սելավի պատճառով վնասվել է Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար ավտոճանապարհը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 12, 2009 14:02

tavushՍելավի պատճառով երեկ երեկոյան գրեթե ամբողջությամբ վնասվել է Տավուշի մարզի Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար ավտոճանապարհի 11-րդ կմ-ում գտնվող սողանքային հատվածը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը, ներկայումս ընթանում են ճանապարհի վերականգնման աշխատանքները, տեղանքում սահմանվելու է 24-ժամյա հերթապահություն:

Բնակչությանը խորհուրդ է տրվում զերծ մնալ այդ ճանապարհից օգտվելուց: Փոխարենը կարելի է ժամանակավորապես օգտվել Իջևան-Գանձաքար-Իծաքար-Բերդ ճանապարհից:

Դիտվել է 1942 անգամ:
Print Friendly

Leave a Reply