Երևանի քաղաքապետարանը հայտարարում է ապրիլի 22-ին որոշակի ժամանակահատվածներով տրանսպորտային միջոցների երթևեկությանը դադարեցման մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 20, 2012 13:26

Սիրելի հայրենակիցներ,

Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու առիթով կազմակերպված միջոցառումների անցկացմամբ պայմանավորված՝ ապրիլի 22-ին որոշակի ժամանակահատվածներով կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը մայրաքաղաքի հետևյալ հատվածներում.

ժամը 1500 – 1900
Հանրապետության հրապարակում

ժամը 1730 – 1930
Մաշտոցի պողոտայի՝ Ամիրյան փողոցից մինչև Իսահակյան փողոցն ընկած հատվածում

ժամը 1700 – 2100
Շահումյան հրապարակում

ժամը 1700 – 2200
• Սայաթ Նովայի պողոտայի՝ Մաշտոցի պողոտայից մինչև Տերյան փողոցն ընկած հատվածում
• Տերյան փողոցի՝ Սայաթ Նովայի պողոտայից մինչև Թումանյան փողոցն ընկած հատվածում
• Թումանյան փողոցի՝ Աբովյան փողոցից մինչև Մաշտոցի պողոտա ընկած հատվածում
• Հյուսիսային պողոտայում

ժամը 2200 – 2400
Մաշտոցի պողոտայի՝ Մոսկովյան փողոցից մինչև Կորյունի փողոցն ընկած հատվածում

Նշված ժամերին տրանսպորտային միջոցների՝ այդ թվում նաև հասարակական տրանսպորտի երթևեկությունը կկազմակերպվի հարակից փողոցներով։
Պատճառած անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը։

Երևանի քաղաքապետարան

Դիտվել է 829 անգամ:
Print Friendly

Leave a Reply