Իրանի քաղաքացուն թալանել է իր հայ ընկերուհին
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | April 20, 2012 11:53
Ապրիլի 19-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Նելսոն Ստեփանյան փողոցի 44/4 շենքի մի բնակարանից գողություն է կատարվել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբին Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1953 թ. ծնված Ալիռեզա Կ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 14.00-ից 15.00-ն ընկած ժամանակահատվածում ընկերուհին` 1978 թ. ծնված Գոհար Մ.-ն, իր վարձակալած բնակարանից գաղտնի հափշտակել է ոսկյա զարդեր, 3.000 դոլար, համակարգիչ, տեսախցիկ, բջջային հեռախոս և ճամպրուկ` պատճառելով 9.350 դոլարի նյութական վնաս:
Նույն օրը, ժամը 20.00-ին, Գոհար Մ.-ն ներկայացվել է բաժին:
Կատարվում է նախաքննություն:






Facebook
Tweet This
Email This Post
