Կացնով տատին սպանած երիտասարդը երկրորդ կարգի հաշմանդամ է և տառապում է հոգեկան հիվանդությամբ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 20, 2012 12:51

Ապրիլի 19-ին, ժամը 15.50-ին, «շտապօգնության» ենթակայանից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Անդրանիկի 8 շենքի 34 բնակարանի տանտիրուհին հանկարծամահ է եղել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, տանը, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 1983 թ. ծնված Արամ Սուքիասյանը կացնով հարվածել է իր տատին՝ 1929 թ. ծնված Ռոզա Գրիգորյանին, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Արամ Սուքիասյանը, որը երկրորդ կարգի հաշմանդամ է և տառապում է հոգեկան հիվանդությամբ, ձերբակալված է:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 823 անգամ:
Print Friendly

Leave a Reply