Կհանդիպեն առաջատարները
Օրվա լուր | ankakh | April 20, 2012 12:38
Դուբայում ընթացող «Շեյխի գավաթը» շախմատի միջազգային բաց մրցաշարի 5-րդ տուրում Վլադիմիր Հակոբյանը, սպիտակ խաղաքարերով հաղթելով գրոսմայստեր Զավեն Անդրիասյանին, վաստակել Է 4,5 միավոր և չինացի Նի Հուայի հետ կիսում Է 1-2-րդ տեղերը :
Տիգրան Պետրոսյանը սևերով ոչ- ոքի Է խաղացել ուկրաինացի Վլադիմիր Բակլանի հետ և 4 միավորով զբաղեցնում Է 4-րդ տեղը, իսկ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակներով հաղթել Է հնդկաստանցի Սաչդև Տանիային և 4 միավորով զբաղեցնում Է 20-րդ տեղը:
6-րդ փուլում Հակոբյանը և Նի Հուան խաղալու են միմյանց հետ, Պետրոսյանը մրցելու Է Հովհաննիսյանի հետ:






Facebook
Tweet This
Email This Post
