Մեքենան` ձորի եզրին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | April 20, 2012 12:23
Ապրիլի 19-ին, ժամը 20.18-ին ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի բուսաբանական այգու մոտ տեղի է ունեցել ավտոպատահար և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2121» մակնիշի 06 ԼՍ 347 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Ավետիսյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և թափքի առաջամասով կախվել հարակից ձորակը:
Ժամը 21.55-ին հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի մաս:
Զոհեր և տուժածներ չկան:






Facebook
Tweet This
Email This Post
